Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, լսե՛ք Ֆրանսիայի ապագայի ձայնը․ Արաղչի
Պարոն Մակրոնն ինքն է իր համար այս իրավիճակը ստեղծել, երբ ԱՄՆ նախագահին (POTUS) հավաստիացրել է, որ ողջունում է իրանցիների դեմ իրականացվող վայրագությունները։ : Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Արդեն ուշ է մեղքը բարդել այն պատերազմի վրա, որի առաջացմանը նպաստել են նրա համախոհները։ Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ հավաքների ազատության ապահովում։
Լսե՛ք Ֆրանսիայի ապագայի ձայնը, պարոն նախագահ»,-գրել է Արաղչին։