Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին
Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք է օդ բարձրանա հաջորդ տարի։ Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մեհրդադ Ահլաքին, նրա խոսքը մեջբերում է IRIB պետական հեռառադիոընկերությունը։
«Իրանական ծանր կործանիչը հաջորդ տարի օդ կբարձրանա»,- ասված է հրատարակության Telegram-ալիքի հրապարակման մեջ։
Ահլաքին ընդգծել է, որ կործանիչն ամբողջությամբ արտադրվել է Իրանում։