Վրաստանի վարչապետը թույլ տվեց Հայաստանին ընդգրկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում
Վրաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ կապերի զարգացման գործում, Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի գործառույթի զարգացման մասին, Հայաստանը մեծ նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք որքան հնարավոր է խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ ծառայությունների զարգացման գործում։ Մենք այս հարցում հնարավորինս ակտիվ կլինենք», – ասաց Կոբախիձեն։