Պաշտոնական Փարիզի համար, և ոչ միայն, գլխավոր հարցը շատ ավելի խորն է և բարդ․ Գոռ Գևորգյան

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆրանսիայում տեղի ունեցողը բնորոշում են որպես «հույսի ճգնաժամ», որի հիմքում ընկած պատճառները բազմաշերտ են՝ տնտեսական խնդիրներից մինչև երիտասարդության՝ ապագայի նկատմամբ սպասումների ճգնաժամ։

1914-1922 թթ. գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը գրեց իր հանրահայտ աշխատությունը՝ «Եվրոպայի մայրամուտը»։
Շպենգլերը քաղաքակրթությունների ծերացումը դիտարկում էր որպես պատմական զարգացման օրինաչափություն, որի ընթացքում հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր ներքին նպատակը, ինքնավստահությունը և ընդհանուր մեծ ապագա կերտելու կարողությունը։Արդյո՞ք տեղին է այսօր խոսել «շպենգլերյան մայրամուտի» մասին։

Զերծ մնալով գուշակություններից և ավելորդ հոռետեսությունից՝ նշենք միայն, որ քաղաքակրթությունները չեն փլուզվում և անհետանում մեկ օրում։ Ճգնաժամը սկսվում է շատ ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ հասարակությունն աստիճանաբար կորցնում է սեփական գոյության իմաստի ընկալումը և այլևս չի պատկերացնում իր ապագան։

Իրականում, պաշտոնական Փարիզի համար, և ոչ միայն, գլխավոր հարցը շատ ավելի խորն է և բարդ։

Կկարողանա՞ արդյոք Ֆրանսիան իր հասարակությանն առաջարկել որակապես նոր ապագայի տեսլական՝ վերաիմաստավորելով և վերափոխելով սեփական հասարակական ու քաղաքական իրողությունները։

Հ.Գ. Առաջիկայում պարզ կդառնա այս ամենն իրավիճակ է, թե գործընթաց` շատ հեռուն գնացող հետևանքներով»,- գրել է նա:

Այս թեմայով
am