ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է․ Հայաստանի դպրոցականները կարող են մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ-ում․ ովքեր կարող են դիմել
Հայաստանի դպրոցականները կարող են դիմել «Ապագա առաջնորդների՝ FLEX» փոխանակման ծրագրին, որի շրջանակում հնարավորություն կունենան մեկ տարի սովորել ԱՄՆ-ի ավագ դպրոցում։
2027-2028 ուսումնական տարվա համար հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 22-ն է։ Meganews.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Ծրագրին կարող են դիմել Հայաստանի այն դպրոցականները, որոնք ծնվել են 2009 թվականի հուլիսի 15-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում և սովորում են 9-11-րդ դասարաններում կամ քոլեջի 1-3-րդ կուրսերում։
Քոլեջի ավարտական կուրսի ուսանողները չեն կարող մասնակցել ծրագրին։
FLEX-ը ամբողջությամբ ֆինանսավորվող փոխանակման ծրագիր է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս սովորելու ամերիկյան ավագ դպրոցում, ծանոթանալու ԱՄՆ-ի մշակույթին և ձեռք բերելու նոր ընկերներ։
Դիմելու և մասնակցության պահանջներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել ծրագրի պաշտոնական կայք՝ https://ais.americancouncils.org/flexglobal։
Հարցերի դեպքում կարելի է գրել flexglobal.am@americancouncils.orgէլեկտրոնային հասցեին։