Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:

«Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրինք ռազմավարական գործընկերության աստիճանի, որն ամրագրվեց Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ: Ակնկալում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդում՝ տարածաշրջանային կապերի, տնտեսության և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման միջոցով»,- ասված է ուղերձում:

Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու՝ Ադրբեջանի հանձնառությունը և հույս ունի, որ այդ ջանքերում համագործակցությունը կշարունակվի:

«Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը գալիք տարում և ապագայում»,- նշել է Ռուբիոն։

Այս թեմայով
am