Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է
1968 թվականի մայիսի 25-ին ծնվել է հայ գործարար, բարերար, սոցիալական ձեռներեց, քաղաքական-հասարակական գործիչ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Տաթևի վերածնունդ» ծրագրի և աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու՝ «ՏաԹևեր»-ի կառուցման նախաձեռնող, Հայաստանի UWC Dilijan College-ի և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր-գործընկեր, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), առողջապահական HENAR հիմնադրամի համահիմնադիր, Philanthropy Infrastructure – Բարեգործության ենթակառուցվածքներ (PHILIN) նախագիծի հիմնադիր, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավար և հիմնական գործընկեր, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։