Հավաքագրվել է ծնողական կազմ. Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր է իրականացվել
Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։
Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար»,-գրել է Համբարձում Մաթևոսյանը։