ՀՀ իրավապահ համակարգը կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար. վարչապետը՝ հնարավոր «պերեվարոտի» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսին անդրադարձել է ներքաղաքական վերջին հայտարարություններին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած սպառնալիքներին։

Պատասխանելով հայտարարությանը, թե ընտրություններում հաղթանակը գողանալու դեպքում պատրաստ են հեղափոխության («պերեվարոտի»), վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն  հայտնել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին: Կոմիտեն հաղորդագրության հետ մեկտեղ հրապարակել էր նաև ձայնագրություններ։

«Մասկվայից կոնկրետ ասում են՝ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու»,- ասվում է ձայնագրությունում։

Այս թեմայով
am