Մեր ցեղի մեջ մեծ ամաններով՝ «դոդի» ամաններով են ճաշել, դրանից էլ մնացել ա «Դոդի Գագո», ինչ կա դրա մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դա, իհարկե իրականությանը չի համապատասխանում, այդ տիպի բան չի կարող լինել, դա բացառված է, շինծու գործ է, իմ թիմակիցները բոլորն էլ դա գիտեն, սարքած գործ է, էդքան բան»,- քարոզարշավի 20-րդ օրը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած հաղորդագրությանն ու ձայնագրությանը, ըստ որի, կուսակցությունը ենթադրյալ ընտրակաշառք է բաժանում։ Լրագրողը Ծառուկյանից հարցրեց, թե ինչպես է վերաբերվում իշխանության ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն պարբերաբար մականունով դիմելու հանգամանքին։ «Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունի: Էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն: Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե ծածկանուն ունենաս: Մի բան ավելացնեմ իմ մականվան հետ կապված, որ աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար ով է այս երիտասարդը, պատասխանել են՝ Դոդենց Գագոն, Դոդի Գագոն։ Իմ ցեղի մեջ, մեծ ամանները, որ կոչվել են «դոդի ամաններ», դրանով են ճաշել, ի՞նչ կա դրա մեջ»,- իմ պատասխան ասաց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am