Ոստիկանների են պարգևատրել մեդալներով
ՆԳՆ-ից հայտնում են.
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։


«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է․
Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Հարությունի Բաբայանը։
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․
Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը,
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը,
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը,
Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բեկթաշյանը,
Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2-րդ դասակի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Յուրիկ Խաչատրյանը,
Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարգարյանը:
Երախտագիտության մեդալով պարգևատրվել են․
ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Գևորգ Սեդրակյանը,
Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սևակ Ֆահրադյանը»։