«Հայաստան» դաշինքը Կապանում ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների համար առաջարկվող ծրագիրը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը քարոզարշավի հերթական օրն ամփոփեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների համար առաջարկվող ծրագիրը։

«Սահմանամերձ բնակավայրերում յուրաքանչյուր ծնվող երեխայի համար մենք առաջարկում ենք տրամադրել ընտանիքին ամսական 60 հազար դրամ մինչև նրա չափահաս դառնալը»,- ասաց Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև կրթության ոլորտում առաջարկվող փոփոխություններին, նշեց՝ կրթությունը պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է դարձնել անվճար։

Կապանում տեղի ունեցած հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները զրուցեցին և լուսանկարվեցին քաղաքացիների հետ։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

 

Այս թեմայով
am