ՌԴ նախագահի և կառավարության ղեկավարի հետ ես ունեմ վստահելի հարաբերություններ. Փաշինյան

ՌԴ նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ես ունեմ վստահելի հարաբերություններ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին անգամը չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Կրեմլը պաշտոնապես հանդես է եկել մեկնաբանությամբ, որ հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Այո՛, այդ հարցերը կպարզաբանվեն։

Նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, ես դա դրական տրանսֆորմացիա եմ համարում»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների վերաբերյալ հարցին։

Նա ասաց, թե Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու է. «Եվ մենք Հայաստանում Ռուսաստանի շահերին չենք դիպչում»։

Այս թեմայով
am