Մենք չեզոքություն կպահենք Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, երկիրը հեռու կպահենք պառակտումից․ Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․

 

«Հայկական ընտրություններին կոպտորեն միջամտում են Արևմուտքն ու Ռուսաստանը, Հայաստանը դարձնելով ազդեցության համար կռվադաշտ:

Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու նպատակով Հայաստանին ներքաշում է այդ պատերազմի մեջ:

Արևմտամետներն ու ռուսամետները պառակտում են մեր երկիրը:

 

 

Հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի սեփական ճակատագրին և քվեարկի Հայաստանում միակ անկախական ուժի` Հայ Ազգային Կոնգրեսի օգտին:

Մենք չեզոքություն կպահենք Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, երկիրը հեռու կպահենք պառակտումից և համագործակցություն կկառուցենք և´ Արևմուտքի, և´ Ռուսաստանի հետ:

Մենք դա արել ենք անցյալում, կանենք և այսօր»։

Այս թեմայով
am