Վանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով 9 քաղաքացի հոսպիտալացվել է

Մարտի 2-ին՝ ժամը 10:15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ էր ստացվել  որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենա․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս թեմայով
am