Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ որդին վիրահատվում է․ երեխաներին թույլ չեն տալիս վերադառնալ տուն

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի կրտսեր որդուն՝ 15-ամյա Քաջիկին, որը, ընտանիքը պաշտպանելիս, աջ դաստակի կոտրվածք է ստացել, այս պահին վիրահատում են Սիսիանի հիվանդանոցում։
17-ամյա Սարիբեկը, որ փափուկ հյուսվածքի սալջարդ ունի, ասել է, որ «իր հետ ամեն ինչ նորմալ է»:

Սարիբեկը այս պահին 12-ամյա քրոջ հետ, հիվանդանոցում սպասում է եղբոր վիրահատության ավարտին:

Երեխաները այս գիշեր կմնան Սիսիանում, հավանաբար, հյուրանոցում. նրանց իրավապահները թույլ չեն տալիս վերադառնալ տուն:

Այս թեմայով
am