«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: 
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: 
Հարգելի՛ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը: 
Հավատացած եղե՛ք, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»:

Աղբյուրը` Անահիտ Ավանեսյան

Այս թեմայով
am