Քաջալերենք կանանց, որ կրծքագեղձի հետազոտություն անցնեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանանց կոչ է անում պարբերաբար անցնել կրծքագեղձի հետազոտություն։

«Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, ընդհանրապես, ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարածված ձևերից մեկն է։

«Շատ կարևոր է, որ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, քաջալերենք մեր կանանց, որ հաճախակի անցնեն հետազոտությունները»,- ասաց վարչապետը։

Այս թեմայով
am