2026-ից որ խմբերը կներառվեն բժշկական ապահովագրության համակարգում. մանրամասնում է նախարարը

2026 թվականից սկսելու ենք ապահովագրական գործընթացը՝ ներառելով բնակչյության մի շարք խմբեր, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ, 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից հետո կներառվեն համակարգ։ Ուզում եմ շեշտել պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ․ ովքեր տարիներով աշխատել են և ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման մեջ, ի վերջո, կկարողնանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող, 28 և ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները ևս կներառվեն համակարգի մեջ։ Ուզում եմ նշել, որ հաջորդը 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ, եկամուտ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականին ներառվելու է համակարգ։ Մենք այս քայլն անում ենք մեծ թվով քաղաքացիների ներառելու համար։ Այս անձանց թիվը մոտ 190 հազար է»,-մանրամասնեց նախարարը։

Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ 2026 թվականին 1.6մլն մարդ է ներառվելու ապահովագրական համակարգ։

«Հաշվի առնելով տնտեսական զարգացման մեր տեմպերը, հնարավորությունները՝ ապահովագրական առաջին փուլի համար սահմանել ենք 129.600 դրամանոց ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ Այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,-շեշտեց Ավանեսյանը։

Այս թեմայով
am