Վաշինգտոնը դրական պատասխանի հույս ունի. ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը

ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։

 

Այս մասին մարտի 11-ին հայտարարել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո։

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայից դրական պատասխանի հույս ունի։

 

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում հրադադար հաստատել, Կիևը պատրաստ է դրան, Վաշինգտոնը սպասում է Մոսկվայի դրական պատասխանին «որքան հնարավոր է շուտ»»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 

Այս թեմայով
am