Թբիլիսիում ցույցերի հետևում կանգնած են ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչներ․ Կոբախիձե
Թբիլիսիում բողոքի ցույցերի հետևում կանգնած են վրացական ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Իհարկե, այն քաղաքական գործիչները, ովքեր կազմակերպել են այս բռնությունները, բայց իրենք թաքնվել են իրենց գրասենյակներում, չեն կարող խուսափել այս օրերին զարգացած իրադարձությունների պատասխանատվությունից, հիշեցնեմ նաև, որ դրանց մասնակցել և աջակցել են հարուստ հասարակական կազմակերպությունների ղեկավարները»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է՝ իշխանությունները գիտեն, որ հասարակական կազմակերպություններն են ցուցարարներին հատուկ պաշտպանիչ ակնոցներ մատակարարել արցունքաբեր գազի դեմ, նրանց համար գնել հրատեխնիկա և այլ սարքավորումներ։