Դեկտեմբերի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի, կցուցադրվի ամանորյա մուլտֆիլմ-մյուզիքլ. մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին. Երևանի քաղաքապետարան

Երևանը սպասում է ամանորի հրաշքին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։

«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։

Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին։

Մասնակցիր հեքիաթին, Լուսավորիր հրաշքը»,- նշում են քաղաքապետարանից։

Այս թեմայով
am