Տիգրան Գաբրիելյանը կնշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար. MegaNews

MegaNews-ի տեղեկություններով՝ առաջիկայում կադրային փոփոխություն է սպասվում Երևանի քաղաքապետարանի համակարգում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Տիգրան Գաբրիելյանը։

Նշենք, որ Տիգրան Գաբրիելյանը պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունի։ Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ ղեկավարել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նրա նշանակման վերաբերյալ պաշտոնական որոշումը կհրապարակվի առաջիկայում։

 

Այս թեմայով
am