Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տեսակի մեքենաների համար ճանապարհը բաց է երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով ճանապարհների մաքրման ու աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկան աշխատում է անդադար՝ եղանակային սաստիկ պայմաններում ապահովելով ճանապարհների անցանելիությունը։

Այս թեմայով
am