Այսօր Հայաստանի 12 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
Հայաստանի 12 համայնքներում նոյեմբերի 29-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հայաստանի 12 համայնքներում նոյեմբերի 29-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 10 համայնքներում՝
– Լոռու մարզի Սպիտակ,
– Գեղարքունիքի մարզի Սեւան,
– Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք,
– Սյունիքի մարզի Կապան,
– Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մեծամոր,
– Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ,
– Տավուշի մարզի Նոյեմբերյան։
Արագածոտնի մարզի Աշտարակ և Շիրակի մարզի Աշոցքում համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից չունի: Այս համայնքներում այլ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի առաջադրվել։
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում առաջադրվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նույն մարզի Մեծամոր համայնքում ՔՊ-ի մրցակիցը Հայ հեղափոխական դաշնակցությունն է։
Շիրակի մարզի Ամասիա համայնքում առաջադրվել են «Բարոյական արժեքներ» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում էլ առաջադրվել են ՔՊ-ն, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։
Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս մրցապայքարի մեջ երեք ուժ կլինի՝ «Բարոյական արժեքներ», «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցեն Սյունիքի մարզի Կապան համայնքի ընտրություններին։
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում առաջադրվել են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով։