ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. ահազանգ

«Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Համլետ Մազմանյանը ահազանգում է․

«Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Ավետիսյանն այս պահին գտնվում է թիվ 22/13 ընտրատեղամասում, և նրա ներկայությունն ու գործողությունները, մեր գնահատմամբ, խոչընդոտում են ընտրատեղամասի բնականոն աշխատանքին։

Պահանջում ենք իրավասու մարմիններից անհապաղ արձագանքել, ստուգել ստեղծված իրավիճակի օրինականությունը և ապահովել ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։

Ընտրատեղամասը պետք է գործի օրենքի շրջանակներում՝ առանց որևէ միջամտության կամ ճնշման»։

Այս թեմայով
am