ՏԻՄ ընտրություններ. 11 ահազանգ՝ ժամը 16:00-ի դրությամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 ծառայությունը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 11 հաղորդում։ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգը։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը բավարարվել են, 44-ը՝ մերժվել։ Ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 քաղաքացի։ Զանգերի կենտրոնում ահազանգեր չեն գրանցվել, իսկ շրջիկ գրասենյակներում տրվել է մինչև 10 խորհրդատվություն։