Օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում կնվազի մինչեւ 12 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի ուշ երեկոյան, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում ՝ 8-12 աստիճանով:
Երեւանում նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի երեկոյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։