«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին։
Կուսակցությունը, սակայն, ստացած ձայների քանակի և տոկոսային հարաբերակցության վերաբերյալ տվյալներ դեռ չի ներկայացրել։
Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝
«Ապրելու երկիր» – Արսեն Աղաբաբյան
«Քաղաքացիական պայմանագիր» – Մխիթար Խաչիկյան
«Լուսավոր Հայաստան» – Նարեկ Սիրադեղյան։
ԿԸՀ տվյալներով՝ համայնքում ընտրողների մասնակցությունը կազմել է 66,63%։