Քպ–ն հաղթել է Աշոցքում, Ամասիայում, Մեծամորում, Աշտարակում
Աշոցք համայնքում ընտրությանը մասնակցած 3 081 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է 2 776 ձայն կամ քվեների 91.4%-ը։ Այդ մասին հայտնում է ՔՊ կուսակցության Ֆեյսբուքի էջը։
Մեծամոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 85 տոկոսը։
Ամասիա համայնքում, նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիրը» գրանցել է հաղթանակ՝ ստանալով ձայների 66.8%-ը։
ՔՊ–ն հաղթանակ է տարել նաեւ Աշտարակում։