103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է

103 շտապ օգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է։ Այդ մասինհայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ «Կանաչապատում ՀՈԱԿ»-ի տարածքում բռնկված հրդեհի պատճառով խափանվել էր կապը, ինչի հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չէր գործում։