Վարդենյաց լեռնանցքում բուք է, Աշոցքի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս թեմայով
am