«Facebook» սոցիալական ցանցի աշխատանքը Հայաստանում այժմ վերականգնվել է

«Facebook» սոցիալական ցանցի աշխատանքը Հայաստանում այժմ վերականգնվել է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ  «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում գլոբալ խափանումներ էին։

Օգտատերերը չէին կարողանում մուտք գործել իրենց էջեր։

Ad by NATIVE NETWORK

Ըստ Downdetector-ի՝  Facebook-ի և Instagram-ի  օգտատերերը հայտնել են համատարած անջատումների մասին։

Երկու ծառայությունների հետ կապված խնդիրների վերաբերյալ ամենաշատ բողոքները եկել են Միացյալ Նահանգներից:

Անհաջողությունների մասին տեղեկություններ եղել են  նաև Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և այլն։

Այս թեմայով
am