Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
SPRING PR ընկերության Doing Digital միջազգայինամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարիայն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններինընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն էներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբերուղղություններում թվային փոխակերպման վերջինմոտեցումները, քննարկել առկա հնարավորություններնու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնեսհանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպեսթվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելովերկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումիֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է:
Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նորդեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտիհամաշխարհային թոփ խոսնակներին և առաջատարփորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնիֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի ևբեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն է։
Նա նորարարության, ֆինանսական ծառայություններիև թվային փոխակերպման փորձագետ է, վերջինտարիներին ամենապահանջված խոսնակներից մեկնաշխարհում։ Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցներիթվային փոխակերպման խորհրդատու: DDF24-ը նրանՀայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկհնարավորություն է ընձեռում:
Doing Digital պլատֆորմի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանընշում է. «Այս տարի Doing Digital Forum-ումառանձնացվելու են այն հնարավորություններն ունորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ութվայնացումը բերում են պետական, ֆինանսական ևտնտեսության տարբեր ոլորտներ։ Մեր նպատակն էմիավորել թվային տնտեսության տարբերդերակատարների ջանքերը՝ Հայաստանը դարձնելուտարածաշրջանային հանգույց, որտեղ ֆինանսականտեխնոլոգիաներն ու թվային բիզնեսն ունեն լայնկիրառություն»։
Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատարընկերություն Ամերիաբանկը արդեն երկրորդ տարինDoing Digital Forum-ի կողքին է։
«Մեզ համար տնտեսության թվային փոխակերպումըկյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալականփոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվայինփոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենքնպատակ ունենք միասին նախանշել ֆինթեքիապագան մեր երկրում և կիսվել ոլորտիհամակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով», - ասում է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն ԱրտակՀանեսյանը:
Առաջատար խոսնակների ելույթների, պանելայինքննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրմանձևաչափերով DDF24-ը կշոշափի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումներըտնտեսության և հասարակական կյանքի տարբերոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողվածնախաձեռնությունների ներկայացումն ու փորձիփոխանակումը։ Անդրադարձ կլինի նաևկրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանությանու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը ևայլ մարտահրավերներին դիմագրավելուն:
Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքերհետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրաներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:
Երկրորդ տարին անընդմեջ միջոցառման ինովացիոնգործընկերը Visa ընկերությունն է, ներդրումայինգործընկերը Apricot Capital-ն է, բլոկչեյն գործընկերը՝Fastex-ը։ Ֆորումի գործընկերներն են Ucraft-ն ու Hoory-ն։
***
«Բացահայտելով թվային ապագան» խորագրով անդրանիկDoing Digital Forum-ը գրանցեց աննախադեպ հաջողություն, որի գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքիհանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր: DDF23-ը հյուրընկալեց տեղական ու միջազգային ավելի քան20 խոսնակի, այդ թվում՝ ՀՀ կառավարությունից ուԿենտրոնական բանկից և տասից ավելի երկրից, ավելիքան 1000 մասնակցի Հայաստանից և յոթից ավելի երկրից։
Մասնակցության, համագործակցության և այլմանրամասների համար այցելեք՝ doingdigital.am
***
SPRING PR
SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որըհիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած էռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցություններիկառավարման և հետազոտությունների ոլորտներում:
SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպեստեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին ևփոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործականկազմակերպությունների հետ: SPRING PR-ըհամաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում էմիջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգողինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցությանֆորում ասոցիացիան (WCFA):
Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույնմրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարքհեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում(Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project), իսկ 2021 թվականինհաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որըհամարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերությանհամահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու ՏաթևիկՍիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվահամաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-իոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։
***
Ամերիաբանկ ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: