Չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է 44-օրյայում զոհված եղբորը, դափնին էլ խոնարհել է նրա շիրիմին
Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված եղբոր՝ Տարոն Անդրեասյանի հիշատակին։
Տարոն Անդրեասյանը միայնակ կռվել է թշնամու զինվորների հետ, և որպեսզի գերի չընկնի, պայթեցրել է ձեռքի նռնակը և զոհվել։
Երևան վերադառնալիս չեմպիոնության առթիվ օդանավակայանում ստացած իր դափնին Արման Անդրեասյանը խոնարհել է հերոս եղբոր՝ Տարոն Անդրեասյանի շիրիմին:
