30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին զեկուցվեց, որ համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: 

 

Նշվեց, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: 

 

Փոփոխություններն իրականացվում են հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փողոցների թողունակությունը:

 

Զեկուցվեց, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս:

Այս թեմայով
am