ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան:

Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Կքննարկվեն 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները։

Հիշեցնենք՝ 2023 թվականին Մինսկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկայացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

 

Այս թեմայով
am