Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Volkswagen passat-ով հայտնվել է չգործող ջրատարում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15:40-ի սահմաններում 23-ամյա Մկրտիչ Վ.-ն իր վարած Volkswagen passat մակնիշի ավտոմեքենայով Բջնի-Հրազդան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում չգործող ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազերծել են ավտոմեքենան, ապա քաղաքացիների ու պարեկների օգնությամբ այն դուրս բերել երթևեկելի գոտի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի,  գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Վահե Գիգոլյանը, պարեկներ Արմեն Աթաբեկյանն ու Սերյոժա Այվազյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Այս թեմայով
am