Պուտինը նշել է, որ ռուս և հայ ժողովուրդները կապված են բարեկամական կապերով
Ռուս և հայ ժողովուրդներին դարեր շարունակ կապել են բարեկամության կապերն ու հատուկ հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուս և հայ ժողովուրդներին, առանց որևէ չափազանցության, կապում են բարեկամության կապերը։ Եվ հատուկ հարաբերությունների կապերը տևել են դարեր: Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն: Ես Նիկոլ Վովաևիչին էլ եմ ասել, նա կհաստատի դա, ես նրան ասել եմ. «Այն ինչ լավ է հայերի համար, ընդունելի և լավ է Ռուսաստանի համար: Արեք այնպես ինչպես ճիշտ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից»»- հայտարարել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ինչ որոշում էլ կայացնեն, դա չի փչացնի հումանիտար, քաղաքական հարաբերությունները: