«Դուք դիվերսանտ եք»․ Սուրեն Պապիկյան
|
«Մայիսի 21-ին կալուգացու կուսակցության մի ներկայացուցիչ հանդես է գալիս տեսաուղերձով որտեղ նաև դեմքը փակած, դիմակավորված մի անձնավորություն պատմում է, որ Ջերմուկում դիրք են զիջել։ Բնականաբար պաշտպանության նախարարությունը հերքումով է հանդես գալիս, և դիմում ենք իրավապահներին գնահատական տալ դրան»,- այս մասին այսօր Իջեւանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց աշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Երեկ Քննչական կոմիտեն պարզել է, բացահայտել է, որ սա սուտ մատնություն է, արդեն կա մարդ, ով խոստովանել է, որ ինքը խաբել է, ստել է, ըստ էության՝ սուտ մատնություն է կատարել, բայց կարևորը՝ այս ամեն ինչը կազմակերպել և բեմադրել են «Ուժեղ Հայաստան» կոչվող կուսակցության ներկայացուցիչները, Սամվել Կարապետյանի մանկլավիկները։ Դուք Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի նկատմամբ տեղեկատվական դիվերսիա եք իրականացնում, դուք դիվերսանտ եք»,- ասաց Պապիկյանը։ |