Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է. Ծառուկյան (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում է ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Այս օրերին տարբեր համայնքներում շփվում ենք մարդկանց հետ, լսում նրանց մտահոգություններն ու սպասումները։ Մարդկանց հուզող խնդիրները շատ են՝ բարձր գույքահարկ, ուսման վարձերի թանկացում, սոցիալական դժվարություններ և առօրյա բազմաթիվ հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն։

Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է, որտեղ յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա աշխատելու, արարելու և իր ընտանիքի ապագան կառուցելու սեփական երկրում։

Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Տեսանյութը՝ այստեղ։

 

Այս թեմայով
am