Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
«Ռոսպոտրեբնադզոր»-ը կարգադրել է Ռուսաստանում կասեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։
Որոշումը պատճառաբանվում է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի խախտումներով։
Նշվում է, թե ստուգումների ընթացքում «Ջերմուկ»-ում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակի գերազանցում։
2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում արգելափակվել է «Ջերմուկի» 38,4 միլիոն շշի վաճառքը՝ ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքում։