«Եթե Իոաննիսյանի գրառումը չհեռացվի, շարունակելու ենք գործընթացը»․ Էդմոն Մարուքյան
ԿԸՀ-ն որոշեց մերժել մեր դիմումը, որով պահանջում էինք դադարեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիտորդական հավատարմագիրը։ ԿԸՀ-ն կարող էր դադարեցնել գոնե միայն Դանիել Իոնիսյան հավատարմագիրը, սակայն չարեց, բայց ԿԸՀ-ն որոշել է, որ պետք է «Անկախ դիտորդ» դաշինքը, որի մեջ մտնում է Իոաննիսյանն իր կազմակերպությունով, հեռացնի իմ վերաբերյալ արված գրառումները»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Արդյո՞ք ԿԸՀ-ն հետևելու է, տեսնի՝ հեռացնում են, թե ոչ, ու ինչ է լինելու, եթե չհեռացնեն։ Ես ուզում եմ ասել, որ եթե չհեռացնեն, մենք շարունակելու ենք»,- հավելել է նա։