Տոնոյանը հակադարձել է Արայիկ Հարությունյանին՝ հիշեցնելով իշխանության չկատարված խոստումները

Արայիկ Հարությունյանը, հերթական անգամ իրեն մտքի գիգանտ երևակայելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝  նրանց մեղադրելով ստախոսության մեջ։

????Հատկանշական է, որ ընդդիմությանը ստախոսության մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի կառավարման վերջին ութ տարիները դարձել են ստի, կեղծիքի և չկատարված խոստումների խորհրդանիշ։  

????Այս ամենն ասում է մի մարդ, որի քաղաքական ուժի՝ 2021 թվականին ներկայացված նախընտրական ծրագիրը ծայրից ծայր սուտ է եղել, իսկ տրված խոստումներն այդպես էլ մնացել են թղթի վրա։  Գինը վճարել է ժողովուրդը։

???? Այն իշխանության, որը հիմա էլ հասարակությանը մոլորեցնում է Հայաստանի  Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ պատրանքներով՝ անտեսելով այն իրողությունը, որ նման կործանարար քաղաքականության հետևանքով շուտով տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են սնանկանալ, իսկ երկրի առջև առաջանալ լուրջ անվտանգային ռիսկեր։

????Ինչ վերաբերում է խոսքի հանդեպ պատասխանատվությանը, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում բնորոշումը տվել է ժողովուրդը՝ մեր խոսքը գործ է։  

????Հետևաբար, կարծում եմ՝ ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ։

Այս մասին գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

 

Այս թեմայով
am