Մահացել է «Շենգավիթ» ԲԿ ռենտգեն-տեխնիկ Ռոբերտ Գաբրիելյանը, ով ընդամենը 30 տարեկան էր
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» ԲԿ Ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկ Ռոբերտ Գաբրիելյանը։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։
«Ռոբերտն ընդամենը 30 տարեկան էր։ Նրա վաղաժամ մահը մեծ ցավ ու անդառնալի կորուստ է ոչ միայն ընտանիքի և հարազատների, այլև մեր ողջ կոլեկտիվի համար։
Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Մասիս քաղաքի գերեզմանատան հարակից սգո սրահում։
Հուղարկավորությունը՝ մայիսի 30-ին` ժամը 13:00-ին։
«Շենգավիթ» ԲԿ ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Ռոբերտ Գաբրիելյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ կիսելով նրանց ծանր վիշտն ու ցավը»,-հայտնում են «Շենգավիթ» ԲԿ։