Ես ամբողջովին համաձայն եմ եղել ՈՒԱԿ-ի կադրային քաղաքականության հետ․ նախարարը՝ աշխատանքից ազատված բուժքույրերին

Ես ամբողջովին համաձայն եմ եղել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կադրային քաղաքականության հետ։ Այո, եղել են ազատումներ մեծաթիվ, եղել են նոր կադրերերի նշանակումներ մեծաթիվ և դրա արդյունքում է, որ մենք այսօր ունենք այն արդյունքը, ինչ ունենք։ Այս մասին այսօր, մայիսի 30-ին, Պրահայի այգում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց առողջապահոության նախարար Անահիտ Ավանեսյանը, արձագանքելով այդ կենտրոնից ազատված երկու բուժքույրերի բողոքին։

Նրանցից մեկը, Արևհատ Հարությունյանը նշեց, որ 2021 թվականից բազմիցս փորձել է հանդիպել նախարարին, բայց ապարդյուն։ Կնոջ ներկայացմամբ, ՈՒԱԿ-ի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանի օրոք իրեն, և բազմաթիվ այլ աշխատակիցների ապօրինի ազատել են աշխատանքից։ Ինքը դիմել է դատարան, անցել է մի քանի ատյան, և այժմ ունի Վճռաբեկ դատարանի դրական որոշումը, սակայն իրեն աշխատանքի չեն վերականգնում։

Անահիտ Մարկոսյանն, իր հերթին, տեղեկացրերց, որ շահել է առաջին ատյանի դատարանում, այդ որոշումով ներկայացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, բայց նրան մերժել են, և այժ վճիռը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում։

«Ասացեք, խնդրեմ, մի շաբաթ է մնացել ընտրության, ես չեմ կողմնորոշվում՝ ում ընտրել։ Ես ինչպե՞ս կարող եմ ձայնը վստահել «Քաղաքացիական պայմանագրին», որ ես հայտնվել եմ սոցիալապես ծայրահեղ վիճակում և դիմում եմ պատկան մարմիններին, ոչ մեկն ընթացք չի տալիս», - ասաց Արևհատ Հարությունյանը։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2018 թվականին գնտվում էր սնանկացման և քանդման եզրին, և դա արվել էր դիտմամբ, որպեսզի սեփականաշնորհվի կոպեկներով։ «Եվ հենց ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում այդ պրոցեսը կանգ առավ, և պետությունը թույլ չտվեց, որ իր սեփականությունը որոշակի անձինք կոպեկներով սեփականաշնորհեն։ Դրանից հետո պետությունը ոչ միայն դա թույլ չտվեց, այլ արեց ահռելի մեծ ներդրումներ հենց կենտրոնում, և այդ ավերակներից հիմա կառուցել է մի հսկա բժշկական կենտրոն, որը փակում է ռուդքաբանության ոլորտում այսօր Հայաստանում առկա որակյալ բուժօգնության համարյա թե ամբողջ սպեկտրը։ Ի՞նչ վերաբերում է ձեր աշխատանքային իրավունքներին, կա դատարան և դուք դատական կարգով իրավունք ունեք հենց նաև թավշյա հեղափոխություն արդյունքում պաշտպանել ձեր իրավունքները», - ասաց նա։

Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ եթե գործատուն չի ուզում որևէ մեկի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, ապա Հայաստանի Հանրապետությունում գործատուները ազատ են ընդունել աշխատանքի այն անձանց, ում աշխատանքային կարողությունները, հմտությունները և անձնական բնութագիրը համարում են բավարար իրենց ընկերությունում աշխատելու համար։

«Ես դատարան չեմ, վերահսկողություն չեմ իրականացնում դատական ակտերի կատարման նկատմամբ և չեմ խառնվում բժշկական կենտրոնի կառավարման, աշխատանքի ընդունել և ազատելու հարցերին, բայց դուք ազատ եք շարունակելու դատական կարգով ձեր իրավունքները պաշտպանելու», - ասաց նախարարը։

Նա նաև առաջարկեց աշխատանքից ազատված բուժքույրերին փորձել աշխատանք գտնել այլ բժշկական կենտրոններում։

Այս թեմայով
am