Ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ մայիսի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլի» ավտոկայանատեղիում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածը 70-ամյա Կոնստանտին Դ-ն է։