List.am-ի զեղծարարության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՆԳՆ-ն արձագանքել է MegaNews-ի հարցմանը

MegaNews-ի հետևողական լուսաբանումից հետո  List.am կայքում բնակարանների վարձակալության անվան տակ իրականացվող խաբեության դեպքի վերաբերյալ ի հայտ են եկել նոր, ուշագրավ մանրամասներ։

Մեր առաջին հրապարակումից հետո, որտեղ անդրադարձել էինք կեղծ հայտարարության միջոցով խաբեության զոհ դարձած քաղաքացու պատմությանը, MegaNews-ի տեղեկություններով պարզվել է, որ List.am-ում տեղադրված կոնկրետ միևնույն բնակարանի հայտարարությունից և նույն զեղծարարի գործողություններից տուժել է ևս 8 քաղաքացի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Մեգանյուզ»-ը հրապարակել էր նյութ այն մասին, որ քաղաքացին List.am կայքում բնակարանի վարձակալության անվան տակ դարձել էր զեղծարարության զոհ։

Հարցի առնչությամբ MegaNews-ը կապ հաստատեց ՀՀ ներքին գործերի նախարարության հետ՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել քաղաքացիների ահազանգերին։

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց.

«Ահազանգին պատշաճ ընթացք է տրվել։ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, և այս պահին իրականացվում է նախաքննություն»։

MegaNews-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել այս գործը և ընթերցողներին պարբերաբար տեղեկացնել նախաքննության հետագա ընթացքի և զարգացումների մասին։

Կրկին հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, առցանց հարթակներում տուն վարձակալելիս չանել կանխավճարներ առանց տեղում բնակարանը տեսնելու և համապատասխան պայմանագիր կնքելու:

Մարգարիտա Դավթյան 

 

Այս թեմայով
am