Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը
Երեկ ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ դեպքի առնչությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեից Meganews.am-ի հետ զրույցում հաստատեցին Արման Սահակյանի ձերբակալության լուրը՝ հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին հայտնել չեն կարող։