«Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին
«Ես միշտ, ինչքան հնարավորություն եղել է, բոլոր տեղերում ասում եմ, որ նրանց շատ հարգում եմ։ Իմ կյանքում եղել են սերեր, ու առանց դրա անհնարին էր։ Ես ունեմ հրաշալի երեխաներ, իրենք ապրում են հրաշալի ընտանիքներում՝ իրենց մայրերի, տատիկների, պապիկների հետ, որոնց անսահման շնորհակալ եմ։ Իմ մասնակցությունը նրանց կյանքում ես պարտադիր ունենում եմ, ուզում եմ ավելի շատ լինի, բայց այն գրաֆիկով, որով աշխատում եմ, մի քիչ կարծես իմ թերությունը լինի, բայց երևի իրենք էլ պիտի հասկանան, որ ես աշխատում եմ։ Հիմա ունեմ ընտանիք, ինձ լավ եմ զգում, ունեմ երեխա, որին շատ երկար ենք սպասել, որովհետև մեր ընտանիքում չկար աղջիկ երեխա, հիմա նա առաջին աղջիկ երեխան է ու տակնուվրա է արել մեր ամբողջ կյանքը»,- Մհեր Բաղդասարյանի Tete a tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով նախկին կանանց ու երեխաների մասին, անկեղծացել է դերասան Խորեն Լևոնյանը։